Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Պատվեր և առաքում
Ինչպե՞ս ձևակերպել առաքմամբ պատվեր։
Անհատներ. Առաքման համար խնդրում ենք գնումն ու վճարումը կատարել առցանց՝ Darakashar.am կայքում․ առաքումը վճարովի է և իրականացվում է Yandex-ի միջոցով (վարորդին վճարում եք տեղում)։
Ընկերություններ. Առաքման արժեքը հաշվարկում ենք հասցեով և այն ավելացնում ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագրում՝ առանձին տողով։
Որքա՞ն է առաքման արժեքը։
Առաքման արժեքը կախված է հեռավորությունից
և հաշվարկվում է համաձայն Yandex-ի գործող սակագների։ Առաքման գինը երևում է ուղարկման
պահին՝ Yandex-ի հավելվածում (նաև ստացողի մոտ)։ Ընկերությունների դեպքում առաքման
արժեքը նախապես հաղորդում ենք և առանձին տողով ներառում ենք հաշիվ-ապրանքագրում։
Կարո՞ղ եմ դարակաշարերը անձամբ վերցնել մեքենայով։
Այո։ Դարակաշարերը վաճառվում են չհավաքված
վիճակում․ մոդելների մեծ մասը տեղավորվում է սովորական ուղևորատար ավտոմեքենայում։
Դու՞ք առաքում եք Երևանի սահմաններից դուրս
(ՀՀ մնացած տարածք)։
Այո, բայց հեռավոր հասցեների համար
Yandex-ի սակագները կարող են բարձր լինել, ուստի հաճախորդներից շատերը նախընտրում են
փոխադրել տեղական վարորդների միջոցով։
Հնարավո՞ր է նախապես սահմանել առաքման կոնկրետ
ժամային միջակայք։
Այո։
Արդյո՞ք դռնից դուռ առաքում եք իրականացնում։
Ոչ, մենք ապահովում ենք միայն մինչև շենքի մուտք/մայթեզր
(curbside) առաքում։
Որքա՞ն արագ կարող եմ ստանալ պատվերս։
Սովորաբար նույն կամ հաջորդ օրը (մինչ պատվերը
ձևակերպելը կարող եք նախապես ճշտել):
Գներ, ԱԱՀ և փաստաթղթեր
Ձեր գները ներառու՞մ են ավելացված արժեքի հարկը
(ԱԱՀ)։
Այո։
ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր պահանջելու դեպքում
գինը փոխվու՞մ է։
Ոչ։
ԱԱՀ-ից ազատված ընկերությունները կարո՞ղ են
գնել առանց ԱԱՀ-ի։
Այո՝ համապատասխան փաստաթղթերի առկայության
դեպքում։
Գները ֆիքսվա՞ծ են (առանց սակարկության / առանց
մեծաքանակ զեղչերի)։
Այո։ Գները խստորեն ֆիքսված են և միաչափ բոլորի
համար․ բոլոր գներն ու ակտիվ զեղչերը հրապարակված են մեր կայքում, և մենք չենք առաջարկում
լրացուցիչ սակարկություն կամ ծավալային զեղչեր։
Կարո՞ղ եք տրամադրել կանխավճարային հաշիվ կամ
գնային առաջարկ հաստատման համար։
Այո։
Ի՞նչ վճարային մեթոդներ եք ընդունում։
Անհատներ․ կանխիկ, բանկային քարտ (POS), Idram (խանութում), առցանց վճարում կայքում (քարտ՝ VPOS-ով կամ Idram-ով), բանկային փոխանցում (ըստ ցանկության)։
Նշում․ Առաքումներով պատվերների դեպքում վճարումը կատարվում է միայն կայքում առցանց։ Խանութում վճարումը (կանխիկ/POS/Idram) հասանելի է ինքնատեղափոխման դեպքում։
Ընկերություններ (B2B). 100% նախավճար՝ բանկային փոխանցումով (T/T) Inecobank, ACBA Bank, Ameriabank կամ IDBank։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև POS-ով վճարում։ Ապրանքների բացթողումը կատարվում է ամբողջական վճարումից հետո՝ ըստ պրոֆորմայի (PI)։
Վերադարձ, երաշխիք և վնասվածքներ
Կարո՞ղ ենք փոխել կամ վերադարձնել դարակաշարը,
եթե հավաքումից հետո չափսը չի համապատասխանում մեր սխալ չափագրման պատճառով։
Այո, միայն Z և F կատեգորիաների դեպքում, եթե
բոլոր մասերը վերադարձվում են մաքուր և անվնաս։
Նշում. Գործարանային տուփային փաթեթավորմամբ
ապրանքները բացելուց հետո վերադարձի ենթակա չեն։
Ունե՞ք վերադարձի ժամանակահատված։
Այո—14 օր, պայմանով որ ապրանքը չբացված, չօգտագործված
և գործարանային փաթեթավորմամբ է։
Առաքման ժամանակ վնասված կամ բացակայող մասերը՞
ծածկվում են։
Այո։
Ի՞նչ երաշխիք եք տալիս։
Մեր բոլոր դարակաշարերի համար տրամադրվում
է մեկ տարվա երաշխիք՝ ճիշտ հավաքման և նորմալ շահագործման պայմաններում։
Պահեստում առկայություն և ժամկետներ
Ստանդարտ չափսերը պահեստում ունե՞ք Երևանում։
Այո։ Տարածված չափերի համար սովորաբար հնարավոր
է մատակարարում նույն օրը։
Մեծ քանակներ ունե՞ք (մեծ/պահեստային պատվերների
համար)։
Այո։ Ունենք ենք մոտ 150 տոննա ապրանքային մնացորդ՝ ամբողջը միասին վերցրած։
Կարո՞ղ ենք նախապատվերով ամրագրել
(pre-order) այդ պահին բացակայող ապրանքները։
Սովորաբար՝ այո (հատկապես MDF դարակներով մոդելների
համար)։ Պատրաստման ժամկետը՝ 1–3 օր։
Ապրանքներ և տեխնիկական բնութագրեր
Ի՞նչ տեսակների դարակաշարեր եք առաջարկում։
Երկար թռիչքով (C կատեգորիա), պահեստային դարակաշարեր
(միջին կրողունակություն), արխիվային/գրասենյակային դարակաշարեր և մետաղական պահարաններ։
Դուք առանց պտուտակների և հեշտ հավաքվող դարակաշարեր
ունե՞ք։
Այո։ Մեր կոնցեպտը առանց պտուտակների, արագ
հավաքվող դարակաշարերն են։
Որքա՞ն է կրողունակությունը յուրաքանչյուր
հարկի համար։
Կախված է մոդելից (Ճիշտ հավաքման և բեռի հավասարաչափ
բաշխման դեպքում)․
A կատեգորիա — 100 կգ/հարկ
R կատեգորիա — 150 կգ/հարկ
Z կատեգորիա — 200 կգ/հարկ
F կատեգորիա — 250 կգ/հարկ
D կատեգորիա — 300 կգ/հարկ
C կատեգորիա — 400 կգ/հարկ
Ի՞նչ նյութերից են պատրաստված դարակաշարերը։
Կարկասները՝ սառը գլանված պողպատ՝ փոշեներկած
ծածկույթով, դարակաշերտերը՝ պողպատե կամ MDF՝ կախված մոդելից։
Ո՞րն է ավելի լավ՝ պողպատե, թե MDF-ից դարակաշերտերը։
Պողպատը՝ ավելի խոնավադիմացկուն և հարվածադիմացկուն։
MDF-ը՝ գրասենյակ/արխիվ/տուն միջավայրերի համար հարմար, ցածր աղմուկով շահագործում։
Ունե՞ք չափսեր, որոնք կայքում ցուցադրված չեն։
Այո։ F և Z կատեգորիաների բարձրությունը կարող
է մեծացվել կցորդիչներով։ Բացի այդ, կարող ենք տրամադրել նաև ավելի փոքր շրջանակներ/ֆրեյմեր,
որոնք կայքում նշված չեն։
Ի՞նչ են ձեր դարակաշարերի հիմնական առավելությունները
նմանատիպ ապրանքների համեմատ։
Մեկ ամբողջական ուղղահայաց դարակասյուներ մինչև
180–200 սմ բարձրությամբ դարակաշարերի համար, առանց պտուտակների կառուցվածք և արագ
հավաքում, մոդուլայնություն, դիմացկուն փոշեներկ և լայն չափսային շարք՝ լրացուցիչ բաղադրիչներով
(պահեստամասեր, կցորդիչներ և միացուցիչներ)։
Ո՞ր դարակաշարերի կատեգորիան է ձեր բեսթսելլերը
և ինչու։
Z կատեգորիա — միջին կրողունակություն, ամենահեշտ
հավաքում, ճկունություն, լայն չափսային տեսականի (300+ չափ) և կայուն պահեստային մնացորդ։
Ո՞ր կատեգորիան է ամենաարդյունավետ գնի տեսանկյունից։
A կատեգորիան։
Ո՞ր կատեգորիան է ամենաամուրը։
C կատեգորիան։
Ո՞ր կատեգորիան է լիովին մետաղական։
D, R կատեգորիաներ (մետաղյա դարակաշերտերով)։
Ունե՞ք աքսեսուարներ՝ դարակաշարերը իրար միացնելու
համար։
Այո, Z և A կատեգորիաների համար կան շարքային
միացուցիչներ։
Որքա՞ն է ձեր դարակաշարերի մետաղի հաստությունը։
Կախված է մոդելից։ Ըստ հարցման տրամադրում
ենք ճշգրիտ (մմ) բնութագրեր յուրաքանչյուր ապրանքի համար։ Նշում. Միայն հաստությունը
որոշիչ չէ․ պետք է դիտարկել պրոֆիլի հատույթի չափսը, ուժեղացումները, ծալվածքները և
ընդհանուր կոնստրուկցիան։
Ինչպե՞ս վստահ լինել, որ դարակաշարը համապատասխանում
է հայտարարված կրողունակությանը։
Մենք կրողունակությունը հայտարարում ենք մեր
սեփական փորձարկումների հիման վրա (մակնշված կշռաքարեր՝ մեր ցուցասրահում ներկայացված
հիմնական կատեգորիաների վրա)։ Կարող եք անձամբ տեսնել փորձանմուշները այցի ժամանակ։
Վաճառու՞մ եք մետաղական պահարաններ և աքսեսուարներ։
Այո։
Կա՞ն դարակաշարեր, որոնք տեսքով համադրվում
են մետաղական պահարանների հետ՝ համակցված լուծումների համար։
Այո, R կատեգորիա (նույն գործարան/ծածկույթ/գույն,
ներքին/արտաքին չափսերը համընկնում են ինտեգրման համար)։
Կարո՞ղ եմ ստորին մակարդակը թողնել դատարկ
և առաջին դարակը սկսել հատակից 50–100 սմ բարձրությունից։
C կատեգորիա — մինչև 50 սմ
Z և F կատեգորիաներ — հնարավոր է, բայց անհրաժեշտ
են լրացուցիչ դարակաձողեր՝ թիկունքում և երկու կողմերում՝ կայունության համար։
Արդյո՞ք առկա են լրացուցիչ դարակներ, դարակաձողեր,
դարակասյուներ՝ որպես պահեստամաս։
Այո, Z և F կատեգորիաների համար։
Տեղադրում և անվտանգություն
Տրամադրո՞ւմ եք տեղադրման ծառայություններ։
Ոչ։ Մեր դարակաշարերը նախագծված են հեշտ հավաքման
համար։
Պե՞տք է դարակաշարերը ամրացնել հատակին կամ
պատին։
Z կատեգորիայի դեպքում 3 մ-ից բարձր դարակաշարերի
համար, կախված տարածքի պայմաններից, դարակի
խորությունից և օգտագործման բնույթից, կարող է պահանջվել պատի ամրացում կամ միմյանց
կցում հատուկ միացուցիչներով։
Մետաղական մասերը կժանգոտե՞ն ջրի կամ խոնավության
ազդեցությունից։
Մասերը փոշեներկած են և նախատեսված նորմալ խոնավության համար (ամեն դեպքում դրսում պահում ենք նմուշներ երկարաժամկետ
դիտարկման նպատակով և կարող ենք ցույց տալ հաճախորդի պահանջով)։
Ունե՞ք ցինկապատ կամ չժանգոտվող պողպատից տարբերակներ
խոնավ գոտիների համար։
Ոչ։
Խորհրդատվություն և աջակցություն
Կարո՞ղ եք անվճար մասնագիտական խորհրդատվություն
տալ ըստ տարածքի պլանի։
Այո։ Խնդրում ենք ուղարկել տարածքի չափսերը
(Ե×Լ×Բ) և, եթե հնարավոր է, մոտավոր պարզ պլան կամ լուսանկարներ (չափագրումների համար
չենք այցելում)։
Կարո՞ղ եմ WhatsApp/Viber-ով ուղարկել լուսանկարներ՝
արագ առաջարկ ստանալու համար։
Այո։
Կարո՞ղ եք ըստ հարցման պատրաստել PDF դասավորություն
(անվճար)։
Այո։
Խանութ, տեղանք և աշխատանքային ժամեր
Ինչպե՞ս գտնել ձեզ։
Մենք գտնվում ենք Երևան, Արցախի պողոտա 30
հասցեում։ Խանութն ունի փողոցից առանձին մուտք։ Զբաղեցնում ենք շենքի ամբողջ առաջին
հարկը և բակի ամբողջ պահեստային շարքը։
Ամենահեշտը քարտեզներում որոնել
«Darakashar»՝ Yandex Navi, Google Maps, Maps.me կամ 2GIS հավելվածներում և հետևել
ուղղություններին։ Ժամանելուց հետո փնտրեք կապույտ դարպասները՝ դա մեր պահեստային տարածքն
է, կարող եք ազատ մուտք գործել մեքենայով։
Հնարավո՞ր է տեղում տեսնել հավաքված նմուշները։
Այո։
Կա՞ կայանատեղի խանութի մոտ։
Այո։ Մեկ անվճար տեղ սովորաբար ազատ է ուղիղ
խանութի դիմաց, իսկ շենքի ետնամասում ունենք ավելի մեծ տարածք, հարմար՝ պահեստից ապրանքների
բեռնման համար։
Աշխատանքային ժամեր
Երկ–Ուրբ 10:30–18:30, Շաբ 12:00–18:00։
© 2025. All Rights Reserved | Developed By: XCODE LLC